Loading...

Articles

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով

13:09, Monday, 07 September, 2020
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով
    

    

     ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:
    
    

    
    
     Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
    
    
    

     Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2537 | 0 | 0
Facebook