Երգչուհի Ադելը կարծես թե ամուսնացել է:
Նմանատիպ խոսակցությունների առիթ էր տվել երգչուհու մատնեմատի ոսկե մատանին: Զույգը այնքան երկար էր թաքցրել Ադելի մայրանալու փաստը, որ լրատվամիջոցները անգամ հույս չունեին, թե նրանք կբարձրաձայնեն իրենց հարսանիքի մասին: Ապագա ծնողները իրենց փոքրիկին լույս աշխարհում կտեսնեն սեպտեմբերին: Խոսակցություններն ավելի են թեժացրել երգչուհու ընկերները. «Ադելը ավանդական հայացքների տեր աղջիկ է և չի կարող սպասել, մինչև կազմվի իր ընտանքիը»:
Սակայն լուրերը շարունակում էին մնալ ենթադրությունների տեսքով՝ մինչև երգչուին իր «Twitter» -ի էջում վերջապես գրեց. «Ես ամուսնացած չեմ…»: