Loading...

Articles

Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելուց հետո միևնույն է շարունակում է պահպանել Հայի արժեքները, Կրոնը. Գարիկ Ուրումյան

03:07, Saturday, 11 July, 2020
Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելուց հետո միևնույն է շարունակում է պահպանել Հայի արժեքները, Կրոնը. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելուց հետո միևնույն է շարունակում է պահպանել Հայի արժեքները, Կրոնը։
     Շարունակում է լինել երկրի անվտանգության երաշխավորը։ Շարունակում է զբաղվել ներքին և արտաքին խնդիրներով։
     Շարունակում է իր մտահոգությունը իր ժողովրդի համար։

Սերժ Սարգսյանը այս երկու տարվա ընթացքում ավելի շատ բան է արել երկրի համար, քան իշխանությունը։

Սերժ Սարգսյանի ավանդը մեր երկրի պահպանման և զարգացման գործում բավականին արդյունավետ է, և դա հերքելը պարզապես անհնարին է։

Սերժ Սարգսյանի վեհ անձը պետք է մոտ ապագայում ուսուցանվի դպրոցներում, որպեսզի եկող նոր սերունդները իմանան թե ով է եղել Սերժ Ազատի Սարգսյանը, մանրամասնորեն ներկայացվի ողջ իրական ճշմարտությունը։

Որքան էլ, որ փորձում են սևացնել, միևնույն է ո'չ ոքի դա չի հաջողվելու։

Այսօր, վաղը և շատ տարիներ դեռ Սերժ Սարգսյանը շարունակելու է մտածել, գործել` հանուն հայրենիքի խաղաղության, պահպանման և զարգացման համար»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2056 | 0 | 0
Facebook