Loading...

Articles

Լուծարելով, փակելով, կրճատելով, սահմանափակելով երկիր չե՛ն կառուցում. Սամվել Բադեյան

17:46, Friday, 10 July, 2020
Լուծարելով, փակելով, կրճատելով, սահմանափակելով երկիր չե՛ն կառուցում. Սամվել Բադեյան

Սամվել Բադեյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լուծարելով, փակելով, կրճատելով, սահմանափակելով երկիր չե՛ն կառուցում

Ընդամենը 2 օր առաջ պարզվեց, որ Երևան քաղաքի ամբողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: Խոսքն այն ճանապարահատվածների մասին է, որտեղ նախկինում սահմանված էր 70կմ/ժ կամ 80կմ/ժ առավելագույն արագություն: Առիթն ու պատճառը՝ «թավշյա հեղափոխությունից» հետո ահագնացած ավտովթարների և դրանց պատճառով մարդկային զոհերի թիվն է: Այս օրերին համացանցով տեսանյութեր են ցույց տալիս այդ մասին, թե ինչքան լավ և օգտավետ կլինի արագության իջեցումը, քանի որ կփրկվեն մարդկային կյանքեր, կքչանան ավտովթարները…
     Եվ հիրավի, եթե պետությունը չի կարողանում ապահովել երթևեկության արագության պայմաններում անվտանգությունը, խնդիրը լուծում է երթևեկության տեմպը դանդաղեցնելով: Այնինչ ճանապարհները քաղաքի արյունատար անոթներն են: Ի՞նչ ենք տեսնում ԱՄՆ-ի և Եվրոպայի մեգապոլիսների երթևեկությունն ուսումնասիրելով: Այդ երկրներն ու քաղաքներն ունեն հատուկ շրջանցիկ ճանապարհներ, որոնցով ընդհանրապես երթևեկություն իրականացվում է 150կմ/ժ-ից 200 կմ/ժ և ոչ պակաս արագությամբ: Զարգացած այդ քաղաքների ճանապարհները կահարվորված են, ունեն անվտանգության համակարգեր, երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ, խիստ կանոններ, որոնց միջոցով ամեն ինչ վերահսկվում է լավագույն կերպով, վթարների թիվը հասցված է մինիմումին, փոխարենն էլ պետությունը ստիպում է քաղաքացիներին ունենալ միայն բարձրորակ և պահանջներին համապատասխանող ավտոմեքենաներ: Այնինչ ինչ ենք տեսնում մեր մոտ, լրիվ հակապատկերն է: Երևանում տեմպն ու ստանդարտը բարձրացնելու փոխարեն, իջեցնում են, պատճատճառաբանելով վթարների քանակը, ավելի ճիշտ, երթևեկությունը պատշաճ կերպով վերահսկելու և կազմակերպելու իրենց ապիկարությունը: Սա հետքայլ էր:
     Իսկ ի՞նչ է կատարվում դպրոցներում: Կրճատվում են հայրենագիտական առարկաները, հայոց լեզվի դասաժամերը: Հայ եկեղեցու պատմությունն ու Ռազմագիտությունը հանվեցին դպրոցական ծրագրից, դրանք հետագայում այլ առարկաների մեջ «մտցնելու» հեռանկարով: Առիթն ու պատճառն այն է, որ այսպես կոչված բնագիտական և ճշգրիտ գիտություններին պետք է ավելի շատ դասաժամեր հատկացնել, որպեսզի մեր կրթությունը լինի արդիական, ժամանակակից, մրցակցող…
     Այսինքն, հայրենագիտական առարկաները կրճատվեցին, որպեսզի մյուս առարկաների դասավանդումը լինի ավելի լավ: Իսկ ի՞նչ է կատարվում այս ասպարեզում օտար երկրներում: Գերմանիան, Իտալիան, Իսպանիան փայլում են պատմական նոր հայտնագործություններով, ունեն հիանալի հնակենդանաբաններ, արձանագրագետներ և այլ հնագիտական նեղ մասնագիտական որակավորումներ ունեցող մասնագետներ և ողջ երկրագնդի ուշադրության կենտրոնում են հայտնվում՝ իրենց երկրի և եկեղեցիների պատմությունը ողջ աշխարհին ներկայացնելով: Այս ամենի միջոցով է, որ այս երկրները միլիոնավոր զբոսաշրջիկներ են ընդունում և տեղի է ունենում ազգային արժեհամակարգի զարթոնք:
     Այսինքն, Հայաստանի «թավշյա կառավարությունը» այս ասպարեզում ևս ապիկար է և ստորադասում է իր ազգային և հոգևոր արժեքները այլ բնագավառներում այսպես կոչված «մեծ առաջընթաց» գրանցելու ակնկալիքով, որն էլ սակայն զուտ պատրանք է և ոչնչով երաշխավորված էլ չէ:
     Ի՞նչ արեց «թավշյա կառավարությունը» այսօր մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ առողջապահության ոլորտում իր անցած 2 տարիների ընթացքում:
     Փակվեցին Երևանի և Գյումրիի հակատուբերկուլյոզային դիսպանսերները և այլ բուժհաստատություններ: Դադարեցվեց մի քանի ծննդատան ֆինանսավորում, դրանց դեպի փակում տանելու հեռանկարով: Հարցի տակ դրվեց Հայաստանի մարզերում գտնվող 10 ծննդատան լինել-չլինելու հանգամանքը: Որպես առիթ ու պատճառ բերվում է այն պատրվակը, որ այդ հաստատությունները պահելը խիստ ծախսատար է և պետության համար ոչ նպատակահարմար: Այնինչ տվյալ թարածաշրջանների բնակիչները կարող են այլ հիվանդանոց գնալ, իսկ բարդ խնդիրների դեպքում տեղափոխվել երևան, օրինակ՝ ուղղաթիռով:
     Իսկ ի՞նչ է կատարվում եվրապական և ամերիկյան երկրներում այս ասպարեզում: Մեծ թափով զարգանում է բժշկագիտությունը, որը համարվում է շահութաբեր, աճող և զարգացող ոլորտ ու շարժիչ ուժ: Երկրները փորձում են հիմնել առողջարանային քաղաքներ, հատուկ մասնագիտացված բուժհաստատություններ, բժշկական ինստիտուտներ, կլինիկիական օրդինատուրաներ: Ոչ մի շրջանում բուժհաստատությունները չեն փակվում և կրճատվում և եթե փակվում են՝ ապա միայն ավելի մեծն ու հագեցվածը կառուցելուց հետո: Այդ ամենի հետ մեկտեղ արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի մեծ քաղաքների և հատկապես մայրաքաղաքների հիվանդանոցներում անցուդարձը կրճատվի, այնինչ Հայաստանում արվում է ճիշտ հակառակը:
     Այսինքն, տվյալ ասպարեզում ևս ոչ թե առաջընթացի և զարգացմանն ենք ականատես լինում, այլ հետ քայլերի ու կրճատման:
     Լուծարելով, փակելով, կրճատելով, սահմանափակելով երկիր չե՛ն կառուցում, սրանք հետքայլեր են, որոնք միայն նպաստում են ներկայիս իշխանությունների գոյատևման երկարաձգմանը»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
952 | 0 | 0
Facebook
COMMENT.am