Loading...

Articles

Նիկոլի ինքնամեկուսացման weekend-ը շատ երկար տևեց. Վահան Բաբայան

02:56, Sunday, 15 March, 2020
Նիկոլի ինքնամեկուսացման weekend-ը շատ երկար տևեց. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի ինքնամեկուսացման weekend-ը շատ երկար տևեց

Պետք է հետ գալ և զբաղվել ճգնաժամային կառավարման հարցերով:
     Անվտանգության նիստ ի՞նչու չի արվում:
     Ազգային ժողովի արտահերթ նիստ ի՞նչու չի գումարվում:
     Ուր՞ է արտակարգ հարցերի օպերատիվ շտաբը և անձնակազմը:
     Էս օրերին վարչապետը պետք է տասնյակ խորհրդակցություններ անցկացներ ուժայինների, բժիշկների, փրկարարների, համաճարակաբանների հետ, հատուկ հանդիպումներ բանկային ոլորտի և տնտեսագետների հետ:

Ի վերջո ՔՊ կոչված կառույցը, որը քաղաքական պատասխանատվություն է կրում երկրի համար, էս օրերին չի կարողանում՞ կազմակերպել կամավորների, թե՞ մտքներով չի անցնում:
     Վաղը շատ ուշ է լինելու, Հայաստանը փոքր երկիրա, մենք պարտավոր ենք կազմակերպված հաղթահարել այս աղետը, կցկտուր և կիսատ-պռատ կիսաքայլերով կորուստները անդառնալի են լինելու»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2471 | 0 | 0
Facebook