Loading...

Articles

«Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը. Վահան Բաբայան

23:40, Thursday, 12 March, 2020
«Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը

Նորմալ պետություններում կարանտին հայտարարելուց մարդիկ ողջամիտ և հաշվարկված ժամկետ են նշում իսկ մեզ՞ մոտ:

Սկզբից մի շաբաթով փակեցին դպրոցները, հետո բացեցին: Հիմա մի օրով էլի փակեցին, վաղը չգիտես էլ ինչ փորձարկումներ կանեն: Ու էդ ամբողջ ժամանակ մենակ Աստված գիտի քանի մարդ կվարակվի ու ինչ կլինի: Նախարարները ասում են նորմալ է վիճակը, հետո վարչապետը սահմանը փակում է, հետո ասում է պինցետի ու օղու մասին արդեն հայտնի խոսքերը, միտինգ է անում մարզերում, գալիս է Երևան ասում է էլի մարդիկ կան վարակված, վաղը դպրոցները փակենք:

Հիմա սա ինչ՞ է, եթե ոչ «տնայնագործ վարակաբանների» կառավարություն, որը մեծ հաշվով չի տիրապետում ոչ այսօրվա, ոչ էլ առավելևս վաղվա վիճակին»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2368 | 0 | 0
Facebook