Loading...

Articles

Քաղաքական սպասելիքների դաշտից վերացավ մարդկանց ամենա կարևոր սպասելիքը` աշխատատեղերի բացման հարցը. Վահան Բաբայան

18:16, Tuesday, 11 February, 2020
Քաղաքական սպասելիքների դաշտից վերացավ մարդկանց ամենա կարևոր սպասելիքը` աշխատատեղերի բացման հարցը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քաղաքական սպասելիքների դաշտից վերացավ մարդկանց ամենա կարևոր սպասելիքը` աշխատատեղերի բացման հարցը:

Լուծված կարելի է համարել այս կարևոր հարցը, մարդկաց այլևս չի հետաքրքրում աշխատատեղերի հարցը, նույնիսկ մոռացել են, որ միշտ բոլոր իշխանություններից եղել է գլխավոր մի պահանջ` բացել աշխատատեղեր և լուծել աշխատանքի հարցը: Նիկոլը իր «աննախադեպերով», անցյալի հետ «կռիվ» տալով լավ էլ շեղեց մարդկանց գլխավոր պահանջներից:

Հիմա նույնիսկ քաղաքական լեքսիկոնից է դա դուրս եկել, մարդիկ զբաղված են հայհոյելով, անիծելով, իրար «թաղելով» ու՞մ է հետաքրքիր աշխատանքն ու աշխատատեղը: Էդ ո՞ր քաղաքական գործիչն է այսօր բարձրացնում այդ հարցը կամ ո՞ր քաղաքացին է դրա վերաբերյալ բան պահանջում:

Աշխարհի յուրաքանչյուր կառավարություն կերազեր նման անտարբեր վերաբերմունքի հանդիպեր հասարակության կողմից աշխատատեղերի հարցում, ինչն ակնհայտ է այսօր Հայաստանում»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2298 | 0 | 0
Facebook