Loading...

Articles

ԵԽԽՎ-ն մի կառույց է, որի կարծիքը գետնով տալ չի կարող որևէ երկրի իշխանություն. Վահան Բաբայան

23:44, Friday, 31 January, 2020
ԵԽԽՎ-ն մի կառույց է, որի կարծիքը գետնով տալ չի կարող որևէ երկրի իշխանություն. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԵԽԽՎ-ն մի կառույց է, որի կարծիքը գետնով տալ չի կարող որևէ երկրի իշխանություն:

Այսօրվա ԵԽԽՎ մտահոգությունները լիարժեք արտացոլում են Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի հետևանքները: Մենք երբեք նման անլուրջ իրավիճակում չենք եղել, երբ ԵԽԽՎ-ն մեզ հուշի, որ գոյություն ունի զսպումների և հակակշիռների մեխանիզմ` ժողովրդավարական երկրների իրավական հիմքը, որի բացակայությունը խոսում է տվյալ երկրի ոչ ժողովրդավար` հետևաբար եվրոպական ընտանիքին խորթ լինելու մասին: Սա ուղիղ կապ է ունենալու ապագա ներդրումների որակի և քանակի վրա և Հայաստանը դասվելու է ժողովրդավարական նահանջ կատարած երկրների շարքին:

Այո այս ազդանշանը Ստրասբուրգից իրոք աննախադեպ է, նույնիսկ ռեկորդային, որտեղ հստակ խոսվում է, որ ՀՀ դատական համակարգը պետք է լինի անկախ և գործի իշխանության բաժանման և տարանջատման միջազգային սահմանադրական նորմերով:

Սա դեռ սկիզբն է և ցավոք եթե նման ձևով շարունակվեն դատական «ռեֆորմները» հեռու չէ այն օրը, երբ կարող ենք դասվել ժողովրդավարության հետ աղերս չունեցող երկրների շարքին»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2763 | 0 | 0
Facebook