Loading...

Articles

Հայրենիքը նախևառաջ լեզուն է՝ ինքնարտահայտող ու չփոխակերպվող

00:50, Monday, 09 December, 2019
Հայրենիքը նախևառաջ լեզուն է՝ ինքնարտահայտող ու չփոխակերպվող
     Հայրենիքը նախևառաջ լեզուն է՝ ինքնարտահայտող ու չփոխակերպվող: Ժամանակի քաոսում ինքնաճանաչումը, հույսն ու հավատն էին շարունակության երաշխիքը, որ եղավ շնորհիվ Մաշտոցի:
     «Լինե՞լ, թե չլինել» հարցին միանշանակ «Լինե́լ» ասելով՝ Մաշտոցն անասելի երկբայությունը դարձրեց հաստատակամություն ու դարձավ աղը մեր ինքնության: Ունեցանք մեծ հավատ, հզոր մշակույթ, որ հային հայ պահեցին աշխարհում, տվեցին ուժ ու իրավունք նոր քաղաքակրթությունների ու ինքնդրսևորման պայքարում՝ մեր տեղը հաստատելով արևի տակ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2325 | 0 | 0
Facebook