Loading...

Articles

Մեր գաղտնիքը մեր հազարագանձն ու ոսկեղենիկն է՝ լեզուն, որը մեծագույն հարստություն կարող է համարվել ամեն մի ազգի համար

01:08, Saturday, 14 December, 2019
Մեր գաղտնիքը մեր հազարագանձն ու ոսկեղենիկն է՝ լեզուն, որը մեծագույն հարստություն կարող է համարվել ամեն մի ազգի համար
     Իր ազատության համար պայքարող ժողովուրդը, լեզուն անառիկ պահելով, այն զորեղ բանալին է ձեռք բերում, որ դեպի բաղձալի ազատությունն է տանում: Մ
     եր լինելիության հիմքը, մեր հաղթանակների ու հզոր կամքի գաղտնիքն էլ մեր հազարագանձն ու ոսկեղենիկն է, որը մեծագույն հարստություն կարող է համարվել ամեն մի ազգի համար: Ինչպէս եկեղեցու շէնքն է պատմական հուշարձանից վերածվում կենդանի ու ապրող տաճարի, երբ մենք այն լցնում ենք աղոթքով ու շարականով, այնպէս էլ լեզուն է ապրում, երբ շունչ ու հոգի ենք տալիս նրան մեր խոսքում, մտքերում ու մեր գործերում: Երբ Նարեկացու «Մատյանն» է գրվել հայերեն, թվում է, թե եկեղեցիների զանգերը հայերեն են ղողանջում: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2316 | 0 | 0
Facebook