Loading...

Articles

Նիկոլի տուրիստական միֆը. Վահան Բաբայան

16:24, Monday, 14 October, 2019
Նիկոլի տուրիստական միֆը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի տուրիստական միֆը

Այսօր «ժողովրդի» վարչապետը ներկայացնելով booking-ի կանխատեսումները, կրկին պողոսներին տվել է հերթական միֆը, ըստ որի մյուս տարի Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 10 երկրների ցանկում զբոսաշրջիկների այցելության առումով: Եկեք վերլուծենք...

Նախ սխալ է ասել, որ Երևանը ընդգրկվել է ինչ-որ թոփ-10 մեջ, սա ուղղակի կանխատեսում է
     ցանկում կան նաև այս քաղաքները, և մենք վերջին տեղում ենք
     Գզիրա՝ Մալթաի հյուսիս-արևելքում
     Նինբին՝ Վիետնամի հյուսիս-արևելքում գտնվող քաղաք
     Սոգվիփհո՝ Հարավային Կորեա
     Ջոդհպուր՝ քաղաք Հնդկատտանում

Ըստ go.euromonitor.com-ի, որը համարվում է աշխարհի լրջագույն վիճակագրական տվալների աղբյուրներից մեկը, 2018-ին ամենա այցելած քաղաքների թոփ 10-ի մեջ են Հոկքոնգը 29.8 մլն. այցելու, Բանգկոկը 23.6, Լոնդոնը 20.7, Սինգապուրը 18.6, Մակաոն 18.9, Փարիզը 16.8, Դուբայը 16.6, Նյու-Յորքը 13.5, Կուալա Լումպուրը 13.4 և Շենժենը 12.4:

2017 առավել այցելած քաղաքներն են, ըստ նույն go.euromonitor.com-ի՝ Հոկքոնգը 26.6մլն, Բանգկոկը 21.2մլն, Լոնդոնը 19.2մլն, Սինգապուրը 16.6մլն, Մակաոն 15.4մլն, Դուբայը 14.9մլն, Փարիզը 14.4մլն, Նյու-Յորքը 12.6մլն, Շենժենը 12.6մլն և Կուալա Լումպուրը 12.3մլն:
     Ինչպես տեսնում եք, նույն քաղաքներն են, ուղղակի տարբեր տեղերում տասնյակի մեջ:

Booking.com-ը 2017, 2018 և 2019 թվականների համար չի արել այսպիսի կանխատեսումներ և առհասարակ շատ զուսպ է եղել իր կանխատեսումների մեջ, չմատնանշելով որևէ քաղաք: Միայն 2017-ի համար հպանցիկ նշվում են Sydney, Seoul, Banff (Canada, Alberta), Manila and Saint Petersburg: Բոլոր երեք տարիների համար մշտապես որպես առավել թրենդային ակնարկվում են Թաիլանդը, Հնդկաստանը և Չինաստանը:

Այս պահին Booking.com կայքում Թիֆլիսում կա զբոսաշրջիկներին տեղավորելու 12 305 տարբերակ, Երևանում՝ 3 380, Ծաղկաձորում՝ 153, խոսքը հյուրանոցների մասին է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. Հայաստան այցելել են 1 497 779, իսկ
     2018թ.՝ 1 1 651 782 զբոսաշրջիկ:

Հիմա դուք նայեք այդ թոփ երկրների այցելուների թվերը, որոնք միլիոններ են, այդ ի՞նչի համար էդ միլիոննեը պետք է գան մեր երկիր և որտեղ պետք է մնան, եթե նույնիսկ տեսականորեն գա գոնե 3 կամ 4 մլն, չնայած որ այդ 3-4 միլիոնով էլի երբեք չենք մտնի որևէ թոփ տասնյակ: Մեկ միլիոն տուրիստով մեր երկիրը էդ ո՞նց է մտնելու այդ թոփ տասնյակ գիտի միայն «ժողովրդի վարչապետը»

Կարող է անգրագետ պողոսները հավատան, որ այս տարի մեր երկիր եկել է 20 մլն. մարդ կամ հաջորդ տարի Նիկոլը առաջին տիեզերագնացը կիջեցնի Մարս մոլորակի վրա, բայց դա իրականության հետ որևէ կապ չի կարող ունենալ»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1343 | 0 | 0
Facebook
COMMENT.am