Loading...

Articles

Ուկրաինան հայտնում է որ Արցախ այցելած Ուկրաինացիները կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության

16:33, Wednesday, 02 October, 2019
Ուկրաինան հայտնում է որ Արցախ այցելած Ուկրաինացիները կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության
     Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության կայքում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների օտարերկրյա պետությյունների տարածքներում գտնվելու կարգի մասին հրապարակման մեջ մասնավորապես նշված է. «Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածք (Ադրբեջանի հանրապետություն) և հարակից տարածքներ մտնելու կարգը, ինչպես նաև Աբխազիայի և Ցխինվալի շրջանի / Հարավային Օսեթիայի (Վրաստան) գրավյալ տարածք մուտքի կարգը:
     Ուկրաինան հետևողականորեն պահպանել է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններուվ:
     Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը խստորեն խորհուրդ է տալիս, որ Ուկրաինայի քաղաքացիները չայցելեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Ցխինվալի շրջանի / Հարավային Օսիայի գրավյալ տարածքներ
     Այս օրենքի խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2188 | 0 | 0
Facebook