Loading...

Articles

Օգանովսկու дух-ը. Ստելլա Աբրահամյան

14:32, Tuesday, 13 August, 2019
Օգանովսկու дух-ը. Ստելլա Աբրահամյան

Ստելլա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Օգանովսկու дух-ը
     (Ականատեսի՝հայրիկիս պատմածից)
     1988-90թթ Արցախում մի այնպիսի իրավիճակ էր, երբ բավարար չէր ունենալ համապատասխան գիտելիքներ, լինել հայրենասեր և ազգասեր...
     Կար և աճում էր խենթ ու խելառների անհրաժեշտությունը, երբ անհրաժեշտ էր դիմել ծայրահեղ վճռականության և կտրուկ գործողությունների...
     Բառիս բուն իմաստով մեր բնակավայրերը ողողված էին թուրք ադրբեջանցիներով։
     Այդ օրը Ստեփանակերտում գույժ տարածվեց, որ Աղդամից մի զինված հրոսակախումբ շարժվում է դեպի Ասկերան։Հայրս աշխատանքի էր մարզսպառընկերությունում՝ցրիչ էր, իսկ Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղարը՝Վիլեն Քոչարյանը մտերիմ ընկերն է։
     Հայրս իսկույն 35-40 տղաներ լցրեց մեքենայի ծածկաթափքը, пломб-ը դրեց, ուղեգրում գրեց մակարոնեղեն՝Բաքվից՝Азеритфаг-ի մեքենան էր վարում։ Հայրս հաճախ էր դիմում այդ խորամանկությանը, որպեսզի գյուղերից մարդկանց անցկացնի օմոնականների դիրքերով և հասցնի Ստեփանակերտ՝ցույցերին։
     Երբ քաղաքից դուրս եկավ՝մի ժիգուլի սրընթաց անցավ։
     Հայրս զարմացավ (ավելի ճիշտ՝զայրացավ) և արագացրեց ընթացքը։Նա չգիտեր վարորդի ազգությունը՝կարծում էր թուրքերին է օգնության գնում։Պարզ է բեռնատարը չէր կարող հասնել ժիգուլուն, բայց տեսադաշտում էր։
     Խոջալլուով անցնելիս՝ ժիգուլին կտրուկ արգելակեց՝մայթին թուրքեր էին խմբված, երևի աղդամցիներին աջակցելու էին գնում, վարորդը՝մի նիհար, գանգրահեր տղա, դուրս եկավ մեքենայից, մոտեցավ խմբված թուրքերին, ծեծելով աջ ու ձախ՝ցաք ու ցրիվ արեց, հետո նստեց մեքենան և արագընթաց շարունակեց ճանապարհը։
     Արդեն Ասկերանում հայրս մատնացույց անելով այդ գանգրահեր տղային՝հարցրեց թե ո՞վ է։ Պատասխանեցին՝ Օգանովանց Սյամոն։
     Հիմա հետևություն արեք՝նա չգիտեր, որ իրեն հետևող Азеритфаг-ի մեքենան հայի է և անտեսելով զգուշություն և վտանգ՝հենց թուրքի որջում ծեծեց՝ ցաք ու ցրիվ արեց թուրքերին, իսկ թուրքերը՝որը ընկավ, որը փախավ՝մոռանալով թե ինչու են հավաքվել։
     Հետո համատեղ ուժերով Ասկերանում ցրեցին թուրքերի հրոսակախումբը։
     Բայց, որպեսզի օբյեկտիվ լինեմ, նշեմ ՝այդ գործընթացին նպաստել է Կենտկոմի պատգամավոր Խուրաման Աբբասովան՝գլխաշորը փռելով իրենց հրոսակների ոտքերի տակ։
     Օգանովսկին այն եզակի հրամանատարներից է, որի գլխավորությամբ թուրքական լծից ազատագրվել են տասնյակ բնակավայրեր, իսկ Քելբաջարում նրա հրամանատարությամբ ջախջախվեց թուրքական բազմիցս գերակշռող հրոսակախումբը և կյանքի կոչվեց «Մի ծաղկով գարուն» վարկածը....»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
894 | 0 | 0
Facebook
COMMENT.am