Loading...

Articles

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են երկաթգիծը

15:26, Wednesday, 13 February, 2019
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են երկաթգիծը

Այսօր առավոտից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում լարված իրավիճակ է։ Արդեն կես ժամ է՝ Ալավերդի քաղաքի պղնձաձուլարանի աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք պահանջում են չդադարեցնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը։

Աշխատանքից ազատման ծանուցումներ ստացած աշխատակիցները Հայաստան 24-ի հետ զրույցում նշեցին, որ գործարանի ապագան դեռ անորոշ է, իսկ իրենք մնացել են գործազուրկ:

«Գործարանը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի», - դժգոհեցին նրանք:

Օրեր առաջ քաղաքի ավագանին ուղերձ է հղել կառավարությանը: Ալավերդիի բնակիչներն ու գործարանի աշխատակիցները 6000 ստորագրությամբ նամակ են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք դիմել էին վարչապետին՝ հասկանալու, թե ի՞նչ է իրենց սպասվում:

«Վարչապետին խնդրում ենք, որ հարցին ուշադրություն դարձնեն: Բանկերում մեր վարկային պարտավորությունների համար միջնորդեն և, գոնե, դրանք միառժամանակ սառեցվեն», - հայտնեց աշխատակիցը:

Աշխատանքը կորցրած ալավերդցիներից շատերն արդեն օտար ափերում են հաց վաստակելու գնացել: Պղնձաձուլական գործարանի մի քանի աշխատակիցներ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա: Նրանք չեն բացառում, որ այս ամսվա վերջին արտագաղթի ալիք կբարձրանա Ալավերդուց:

«Քաղաքում 100 տոկոսանոց գործազրկություն է, պահանջել ենք լուծում տալ այս հարցին, բայց մեր նամակ-ահազանգին արձագանք չեղավ», - ասաց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը:

Կառավարությունից պատասխան չստացած աշխատակիցներն՝ այսօր անժամկետ փակ կպահեն երկաթիծը՝ հայտարարում են, որ կդարարեցնեն ակցիաներն այն ժամանակ, երբ իրենց աշխատանքի և գործարանի աշխատանքի հարցում տեղաշարժ կլինի:

Մանյա Պողոսյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
3963 | 0 | 0
Facebook