Արտաքին քաղաքականության մեջ հարկավոր է կատարել կարևոր մեկ փոփոխություն: Հայ- թուրքական հարաբերություններում պետք է հստակեցվի Հայոց Ցեղասպանության իրավահաջորդությունը: Հայաստանի Հանրապետությունը միջազգային բոլոր հարթակներում պաշտոնապես պետք է ճանաչվի Հայոց Ցեղասպանության իրավահաջորդ և իրավատեր, և մեկընդմիշտ վերջ պետք է տալ այլ երկրների և ուժերի կողմից Հայոց Ցեղասպանությունը իրենց օգտին շահարկելու հեռանկարից: Այս կերպ Թուրքիան կձերբազատվի միջազգային բազմաբևեռ ճնշումների բարդույթից և Հայաստանի հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ…
Դիվանագիտական տեսանկյունից անչափ կարևոր այս խաղաքարը Հայաստանին վերադարձնելու բովանադակ աշխատանք պետք է տանեն արտաքին քաղաքականություն իրացնող մարմինները: Շարժվե'ք, տղե'րք…