Loading...

Articles

"Գյուղի բրենդ" կամ ելք անելանելի իրավիճակից

23:20, Thursday, 11 April, 2013
"Գյուղի բրենդ" կամ ելք անելանելի իրավիճակից

Հարց "Հայկական ռադիոյին".
    
Կա արդյո՞ք ելք անելանելի իրավիճակից,
    
Պատասխան. Գյուղատնտեսության վերաբերյալ

հարցերին չենք պատասխանում ...


    

Առաջին հայացքից անելանելի թվացող գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակն այսօր իրոք ծանր է: Դրա համար փաստարկներ կարելի է ներկայացնել հատորներով: Այսօր գյուղացին չի կարողանում իր համար կայուն եկամուտ ապահովել գյուղատնտեսական ապրանքների միջոցով: Դրա պատճառները շատ են, սակայն, այստեղ առավել նպատակահարմար է ուշադրություն դարձնել դրանցից մեկին` գյուղատնտեսական ապրանքներ արտադրող խոշոր կազմակերպություններին: Դրանք ավտոմատացված արտադրական գործընթացի են վերածել այն աշխատանքը, որը դարեր շարունակ իրականացվել է գյուղացու կողմից` ապահովելով նրա "օրվա հացը": Արդյունքում այն ինչ պետք է ապահովեր գյուղացու զբաղվածությունը և գյուղի կենսական պայմանները` իրականում ծառայում է խոշոր արտադրողների շահերին: Վերջիններս` օգտագործելով արտադրական բոլոր առավելությունները և մաքեթինգային որոշ գործիքներ, կարողնում են իրենց արտադրանքը ներկայացնել որպես բրենդ և գրավել գյուղատնտեսական ապրանքների ողջ շուկան: Իհարկե ինչ-որ իմաստով սա բնական է և ժամանակի թելադրանք, սակայն այս խնդիրը կարող է և պետք է ունենա լուծման տարբերակներ:


    

"Գյուղի կաթ", "Գյուղի մածուն" "Գյուղի պանիր" ...


    

Առաջարկում եմ ստեղծել պետական ապրանքային նշան "Գյուղի բրենդ": Այս ապրանքանշանի ներքո սպառողին ներկայացվում են տարբեր գյուղատնտեսական ապրանքներ, օրինակ` "Գյուղի կաթ", "Գյուղի մածուն" "Գյուղի պանիր" "Գյուղի ձու", "Գյուղի լավաշ", "Գյուղի մեղր" և այլն: Պետական աջակցությամբ իրականացվում է այս բրենդի ներքո ներկայացվող ապրանքների ցրումը առևտրի հնարավոր բոլոր կետերում: Ապահովվում է նաև դրանց մասին լավագույն ձևով հանրության տեղեկացումը (թողարկվում է կիսով չափ սոցիալական, կիսով չափ կոմերցիոն հոլովակների շարք և հեռարձակվում տարբեր ԶԼՄ-ների միջոցով): "Գյուղի բրենդը" դառնում է պաշտպանված ապրանքային նշան, որը պատկանում է պետությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում մարդիկ վստահում են "պետական արտադրանք" ասվածին և առանձնակի համակարանքով են վերաբերվում տնական կամ գյուղական ապրանքներին, ապա բրենդի առաջխաղացումը պետք է իրականացվի հենց այդ շեշտադրությամբ:


    

"Գյուղի բրենդը" դառնում է մրցունակ


    

Այս նախագիծը կյանքի կոչելու համար գյուղերում ձևավորվում են համապատասխան կառույցներ, որոնք գյուղացուց ընդունում են նրա կողմից ստացվող գյուղատնտեսական ապրանքները: Իր արտադրանքի համար գյուղացին վարձատրվում է նախապես որոշված կարգով: Նպատակահարմար է, որ ծրագիրն իրականացվի գյուղական ապրանքների տեղայնացման սկզբունքով: Այսինքն մի գյուղը կենտրոնացած է ձվի արտադրության վրա, մյուսը` կաթի, հաջորդը մեղրի և այդպես շարունակ: Տեղայնացումն իրականացվում է հաշվի առնելով գյուղերի բնակլիմայական պայմանները, գյուղերում արդեն առկա տնտեսությունները և այլ գործոններ:

"Գյուղի բրենդի" հանդեպ հանրության վստահությունը ձևավորելու և ամրապնդելու, ինչպես նաև առողջապահական նկատառումներից ելնելով` ձևավորվում են հատուկ լաբորատորիաներ: Դրանք կատարում են սննդամթերքի լաբորատոր ուսումնասիրություններ` ստուգելու և հավաստելու համար, որ "Գյուղի բրենդի" ներքո ներկայացվող ապրանքատեսակները ոչ միայն անվնաս են, այլ նաև առավել օգտակար:


    

Մրցունակ գյուղմթերք


    

Գյուղերում պետական աջակցությամբ գործող համապատասխան կառույցների միջոցով գյուղացիների հետ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Գյուղացուն հստակ ներկայացվում են բոլոր այն առավելությունները, որ վերջինս ունենալու է այս ծրագրի շրջանակներում պետության հետ համագործակցելով: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում գյուղացուն տրվում են պրակտիկ մեխանիզմներ գյուղատնտեսական ապրանքների որակը, քանակը և հիգենիկ պայմանները բարելավելու համար: Գյուղացին հասկանում է, որ վերջապես ազատվում է իր արտադրանքը վաճառելու և խոշոր արտադրողների հետ "մրցակցելու" դժվարին և անհուսալի գործից:

Սկզբնական շրջանում ծրագրի լիարժեք մուտքը գյուղեր ամրապնդվում է նաև հատուկ գյուղական մրցույթների կազմակերպմամբ, որոնց միջոցով խրախուսվում են իրենց լավագույնս դրսևորած գյուղերն ու գյուղական համայնքները: Որպես խրախուսական մրցանակներ գյուղերին տրվում են գյուղատնտեսական տեխնիկա, որոշ արտոնություններ, հատուկ կարգավիճակներ և այլն: Չափազանց կարևոր է նաև, որ այս ծրագրի շրջանակներում գյուղացին ազատվի "Գյուղական բրենդի" միջոցով ստացվող եկամուտների համար հարկ վճարելու պարտավորությունից: Այս արտոնության չարաշահումներից խոսափելու համար ցանկալի է դնել որոշակի սահմանաչափ, որից ավել եկամուտ ունեցողները և գործատու հանդիսացողները պարտավոր են վճարել համպատասխան հարկեր:

"Գյուղի բրենդ" նախագիծը կարող է իրագործվել ինչպես միանգամից, այնպես էլ փուլային սկզբունքով` աստիճանաբար ընդլայնելով սպառողին ներկայացվող արտադրանքի տեսականին:


    
    


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4358 | 0 | 0
Facebook