Loading...

Articles

«Պատրաստվում եմ դատի տալ Արարատ Միրզոյանին». Արմեն Աշոտյան

10:34, Sunday, 02 December, 2018
«Պատրաստվում եմ դատի տալ Արարատ Միրզոյանին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:

Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:

Նույնն անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:

Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունն այս աղաղակող միջադեպին»:

Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2607 | 0 | 0
Facebook