Loading...

Articles

Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի. «Ժամանակ»Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի. «Ժամանակ»

09:35, Thursday, 29 November, 2018
Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի. «Ժամանակ»Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի. «Ժամանակ»

«Ժամանակ» -ը գրում է. « «Ժամանակ» -ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու հարցի քննությունը ուղարկել Վերաքննիչ դատարան: Դատախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի կողմից հուլիսի 27-ին կայացված որոշումը, որով 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Վերաքննիչ դատարանը երեկ սկսեց այս գործի քննությունը, որի տրամաբանական ավարտին ականատես կլինենք դեկտեմբերի 1-ին»:

Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2170 | 0 | 0
Facebook