Loading...

Articles

Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում

23:30, Tuesday, 27 November, 2018
Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում

Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը՝ վրացական և կորեական այբուբենների կողքին։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է նաև վրացական և աղվանական այբուբենները։ Ավելի քան հազար վեց հարյուր տարի հայոց այբուբենը գոյություն ունի գրեթե անփոփոխ։ Հայ գրերի գյուտի հեղինակի՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան ստորոտին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
10601 | 0 | 0
Facebook