Loading...

Articles

Ստեփանավանում ասֆալատպատման աշխատանքներն իրականացվել են թերություններով. Անդրեյ Ղուկասյան

00:13, Friday, 28 September, 2018
Ստեփանավանում ասֆալատպատման աշխատանքներն իրականացվել են թերություններով. Անդրեյ Ղուկասյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Գռարումը՝ Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։
     Պետբյուջեի ֆինանսավորմամբ Ստեփանավանում իրականացվում է երկու փողոցների ու մայթերի կապիտալ ասֆալտապատում, որի համար կծախսվի 200 մլն դրամից ավելի։

«ՎԱՌՄԱՇ» ընկերության կողմից արդեն իսկ ասֆալտապատվել են Սոս Սարգսյանի անվան փողոցն ու կից մայթերը։
     Այսօր տարածքային կառավարման ու զարգացման նախարարության վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանի ու աշխատակից Արկադի Չերչինյանի հետ Ստեփանավանում իրականացրած շրջայցի ընթացքում ասֆալտապատված Ս. Սարգսյանի անվան փողոցում արձանագրեցինք բազմաթիվ թերություններ։
     Շրջեցինք նաև ասֆալտապատման ենթակա Նժդեհի փողոցում, որտեղ աշխատանքների իրականացման մրցույթը շահել է «Լոռի-Ճանշինը» ։ Առկա խնդիրները արձանագրելուց հետո հարցը քննարկեցինք Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ։
     Համայնքի ղեկավարն ընդունեց կատարված աշխատանքներում թերությունների առկայությունը և խոստացավ, որ ասֆալտապատող ընկերության հետ խնդրի քննարկումից հետո բոլոր թերությունները կվերացվեն:
     Ես հետևողական եմ լինելու, որպեսզի պետական-համայնքային բյուջեներից կամ այլ աղբյուրներից տրամադրվող գումարները ծախսվեն նպատակային, այլ ոչ թե անարդյունք մսխվեն:
     Ավելի ուշ մենք կրկին կայցելենք Ստեփանավան՝ վերջնական արդյունքներն արձանագրելու համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4524 | 0 | 0
Facebook