Այսօր Օգոստոսի 17-ին'
Արցախի Հանրապետության
պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը
հաղորդագրություն է տարածել։
Արցախի ուղղությամբ հակառակորդը
կրկին խաղտել է հրադադարի պահպանման
ռեժիմը։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00: 00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:
Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են: