Loading...

Articles

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒ ԱՆԿԵՂԾ ՊԱՀԱՆՋԱՏԵՐՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

01:42, Monday, 13 August, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒ ԱՆԿԵՂԾ ՊԱՀԱՆՋԱՏԵՐՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Էս Ռուսաստանը ներկայացնող իշխանության համբերության վրա ուղղակի պետքա զարմանալ: Ազնիվ խոսք:

Կարա՛յին չէ, ասենք, թվով մի չորս, տեղը տեղին կոմպլեկտավորված ՝՝խաղաղապահ՝՝ ուժերի անվան տակ բանակներ շպրտեյին ղարաբաղա - ադրբեջանական սահման, ոնց որ արեցին Ղրիմի փայլուն օպերացիայի ժամանակ ու դմբուզով համ խփեյին ազերիների, համ՝ հայերի գանգին ու ասեյին. ՝՝Հերի՛ք էղավ ձեր լակոտությանը: Ղարաբաղը ոչ մեկինդ էլ չի: Ղարաբաղը իմնա էսինչ ու էնինչ պատմական իրավունքով՝՝: Ո՞ր մի թղթի թիկունքում կանգնած նման ռեսուրսը ցանկացած թղթի չի գունազարդի խիստ կարևոր իրավաբանական փաստաթղթի ուժով... Հերիքա անգամ Զորի Բալայանի հանրահայտ նամակը, որում պակաս ուժ չունեն իրավաբանական հիմնավորումները, թե ինչի Ռուսաստանը պտի Ղարաբաղը առնի իրա թևի տակ: Դրանից հետո՝ հանրաքվե, էն մասին, որ Ղարաբաղը մտնումա Ռուսաստանի Դաշնության կազմ ու վերջ: Ղրիմի նման:

Ռուսաաստանը ներկայացնող իշխանության համբերության վրա զարմանալ պետքա նրա համար, քանի որ չափից դուրս շատ են հանդուրժում իրանց նման միջուկային երկրի հանդեպ սերժական վախտերից մինչ օրս շարունակվող հակառուսական շանտաժը: Նման շանտաժ արվելա 102 - րդ ռազմաբազայի պահով, երբ մի հունվարյան գիշեր գնդակահարվեց Ավետիսյանների ընտանիքը ու սաղ շառը քցին ռազմաբազայի ոմն մի ռուս զինծառայողի վրա, հետո՝ Սասնա ծռեր նախագիծը, իսկ հիմա՝ Նատոյական ուժերի հետ զինավարժությունների գնալու սպառնալիքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ձերբակալել տալը իբր ՀԱՊԿ - ից դուրս գալու դեմարշ...

Իբր, իրանց կարճ ուղեղով ուզում են Ռուսաստանին ստիպեն, որ Ղարաբաղի հարցում հօգուտ հայության ավելի զիջող ըլնի ու Ադրբեջանին զենք չմատակարարի:

Կատարյա՛լ Հիմարություն:

Ադրբեջանը զենք կարա գնի ցանկացած երկրից, ով զենքա արտադրում կամ զբաղվածա դրա սպեկուլյացիայով. փողին մուննաթ: Ու Ադրբեջանը գնումա, քանի որ Ադբեջանի ռազմական բյուջեն իրա չափերով գգերազանցումա ամբողջ Հայաստանի բյուջեյին: Ու եթե չլներ Ռուսաստանի զսպիչ ձեռը, ապա Ադրբեջանը նման կերպ քսան տարվա մեջ ամեն տարի եթե կազմակերպեր ապրիլյան ռազմական գործողություններ, արդեն վաղուց էր հասել Երևան:

Իսկ Ռուսաստանը նման շանտաժից առհավետ կազատվեր ու իրա 102 - րդ ռազմաբազան կունենար արդեն օֆիցիալ իրա տարածքում՝ Ղարաբաղում. համ տաք, համ՝ ապահով: Դե թող հայերը, կամ ադրբեջանցիցները հոխորտան ու վիճարկեն, թե ղարաբաղը օկուպացվածա: Ռուսաստանը հանրաքվեյի թուղթը կխոթի հայերի, ազերիների ու ցանկացած հարցնողի ռեխը:

Նման տարբերակի դեպքում Ղարաբաղը չի գտնվի Ադրբեջանի կազմում, իսկ մեզ՝ հայերիս պետքա համ էդ, համ էլ ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխիքները, որ կարա տա բացառապես Ռուսաստանի նման հզոր ու հետզհետե ոտի կանգնող երկիրը:

Էս տեսակ լուծման մասին պետքա մենակ երազել:

Թե դրանից հետո Հայաստանը Ռուսաստանի համար ով կարա ըլնի, ո՞նց պտի իրա հարաբերությունները կկառուցի իրա ոխերիմ հարևանների հետ, Ռուսաստանին կարա քիչ մտահոգի: Էդ ժամանակ Հայաստանը խելոքացած, տիրոջ մոտ կեր փնտրող կատվի նման մռլտալով կգնա ու կքսմսվի Ռուսաստանի ոտերին: Ասիացիները՝ կովկասցիները, ուժը ավելի լավ են հասկանում, քան ինչ որ տեսակ երկխոսությունները:

Ուղղակի Ռուսաստանը հույսը չի կորցնում ստեղծել Անդրկովկասում ավելի կուռ անվտանգության համակարգ, որպեսզի էդ համակարգը ամբողջությամբ ինտեգրվի կազմավորվող Եվրասիական նախագծին: Այսինքն կա շատ ավելի մեծ մտահղացում, բայց որին խանգարումա Ղարաբաղի կոնֆլիկտը: Անվտանգության էդ համակարգի ստեղծմանը խոչընդոտումա Ղարաբաղի հարցում ադրբեջանական ու հայկական կողմի անզիջում դիրքը: Բայց էս անվերջ չի կարա շարունակվի: Ռուսաստանը մի օր կկատարի իրա վերջնական ընտրությունը:

Հայությանը էդ ժամանակ կմնա հաշվել իրա դիակները: Մեծ մտահղացման ճանապարհին կանգնած պստիկ ազգերը պտի սրանից խորը հետևություն անեն:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     12.05.2018

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2949 | 0 | 0
Facebook