Loading...

Articles

«Մի լուսավոր գիշեր թանգարանում»

21:43, Tuesday, 05 June, 2018
«Մի լուսավոր գիշեր թանգարանում»

«Թանգարանների գիշեր» միջազգային տոնն այս տարի մեկնարկվեց մայիսի 18-ին՝ թարգարանների միջազգային օրվա շրջանակներում: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյաքնում: Թանգարանների գիշեր ծրագիրը մեկնարկել է 2005թ.: Այս տարի միջոցառումնորին մասնակից թանգարանների թիվը 116-ն է: Այդ օրը ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր մարդաշատ էին նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը: Այդ օրը թանգարանը ներկայացավ «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսով, ինչպես նաև տեղի ունեցավ «Երևան 2800» գորգի նվիրաբերական հանդիսավոր արարողությունը, որը նվեր է մայրաքաղաքի հոբելյարին:

Արևելքի երկրների արվեստ սրահում այցելուների հատուկ շադրությանն էր արժանացել չինական կահույքն ու սպասքըՙ որը ավելի շքեղ էՐ, գեղեցիկ և յուրահատուկ: Ուշագրավ էր նաև Անիի, Դվինի և այլ նշանավոր վայրերից բերված գտածոները, ոսկեթել գործվածքները հատուկ նմուշներով:

Ուրախալի էր երիտասարդների և ավելի շատ ընտանիքներով թանգարան այցելելու փաստը: Թանգարանի այցելու մանկավարժ պարոն Սուքիասյանը ողջունեց այս նախագիծը նշելով, որ հրաշալի առիթ է մարդկանց համար, ովքեր միգուցե չունեն հնարավորություն թանգարաններ այցելելու: Հաճելի է տեսնել նաև դպրոցական երեխաների, ովքեր հենց այս տարիքից պետք է ճանաչեն աշխարհն ու նրա պատմությունը, իսկ թանգարան հաճախելը լավագույն միջոցն է դրա համար, այնպես որ այս նախագիծը մեծապես օգնում է նոր սերնդին լինել ավելի խելացի, տեղեկացված, իմանալ սեփական երկրի պատմությունը: Սա հրաշալի առիթ է, որը բոլորս պետք է օգտագործենք և մեկ անգամ ևս այցելենք թանգարան:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3631 | 0 | 0
Facebook