Էս արտահայտությունը ասողները վերջին օրերս չափից դուրս շատ հանդիպեցին: Էդ բառակապակցությունը չարաշահողների ինտելեկտուալ տկարությունը կասկածից վերա: Կապրենք` կտեսնենք ասողների կարծիքը, փաստարկները ու մտածողությունը փաստացիորեն սպառվածա ու ըստ էության որևէ գաղափար չունեն կատարվողի մասին: Էդ ձև ասողները խուսափում են խորանալ քննարկվող պրոբլեմի մեջ: Ու ըտեղ կարևոր չի, իրանց կարծիքը ճիշտա, թե` սխալա: Կարևորը էդ կարծիքը ՈՒՆԵՆԱԼՆԱ: Կարևորա էն պատճառով, որ մարդը դրանով չի դառնում խոտ մարտի դաշտում ու իրականության հանդեպ ունենումա իրա թեկուզ սխալ, բայց սեփական` ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ, էդ իրականությանը հակազդելու սեփական կարողությունը: Այ թե ինչքան կարևոր ու ինչքան կործանարարա էդ "կապրենք` կտեսնենքը": Կապրենք` կտեսնենք ասողների մի ուրիշ տեսակ էլ կա, ով ինտելեկտուալ ոլորտում տանուլ տված, բանավեճում կախվումա իրա ակնհայտորեն հերքված տեսակետից: Նմաններին պետքա մենակ խղճալ:
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
13.05.2018