#ազգբանակ
Ավանդույթի համաձայն, այս տարի ևս ապրիլի 27-ին տեղի կունենա սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունը:
Այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել շուրջ 1700 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:
Հիշեցնենք, որ ծրագիրը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ: