Սուրբ Ստեփանոս եկեղեցի
2004թ. Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Արագածոտն մարզի Չքնաղ գյուղի նորակառույց Սբ. Ստեփանոս եկեղեցին:
Գյուղում եկեղեցի կառուցելու որոշումը կայացվել է Վեհափառ Հայրապետի անմիջական մասնակցությամբ: 2001թ.-ին Նորին Սրբությունն այցելելով հնամենի այս գյուղը, այցելել է նաև գյուղի խոնարհված եկեղեցի:
Վերականգնել պատմական եկեղեցին, որի հիմքերը հասնում են մինչև 7-րդ դար, այլևս անհնար էր: Որոշվել է կառուցել նորը` խոնարհված եկեղեցու հարևանությամբ: Եկեղեցու կառուցման բարերարն է դարձել տեր և տիկին Գառնիկ և Անժելա Հովսեփյանների ընտանիքը: Եկեղեցու օծման օրը մատուցվեց անդրանիկ Սբ. Պատարագը և Չքնաղի հովվության հովիվ նշանակվեց Տեր Մուշե քահանա Վահանյանը։Եկեղեցին իր շուրջն է համախմբել հավատավոր ժողովրդին և իր առաքելությունը կատարելու համար լայն բացել է իր դռները իր հավատավոր զավակների առջև: