Ամեն շերտի համար անհրաժեշտ է՝
250 գրամ շաքարավազ
3 ձու
1 բաժակ ձեթ
2 բաժակ ալյուր
2 թեյի գդալ խմորի փխրեցուցիչ
1.Կանաչ շերտի համար մի կապ սպանախ եմ աղացել
2.Կարմիր շերտի համար 3 միջին չափի աղացած բազուկ
3.Դեղին շերտի համար 3 միջին չափի գազար
Կրեմ՝ եփովի կրեմ
Ձուն և շաքարավազը ամենաբարձր արագությամբ հարել այնքան, մինչև շաքարավազը ամբողջությամբ լուծվի: Քիչ-քիչ ավելացնել ձեթը, հարել: Ավելացնել ալյուրը, որին նախապես խառնած է փխրեցուցիչը: Լավ հարել, ավելացնել սպանախի, գազարի կամ բազուկի աղացած զանգվածը, հարել: Խմրը լցնել 26 սմ-անոց ջեռոցի տարայի մեջ, որի մեջ խմորեղենի թխման թուղթ է դրված: Թխել 180'C-ում 1 ժամ:
Մի կարևոր բան էլ, որպեսզի բազուկի գույնը պահպանվի աղալուց հետո մի քանի կաթիլ լիմոնի հյութ եմ ավելացրել ու լավ խառնել։