Loading...

Articles

Նորոգվելու է Մաշտոցի պողոտայի թունելային մուտքը

Հայ NEWS
Author:
Հայ NEWS
18:10, Monday, 26 February, 2018
Նորոգվելու է Մաշտոցի պողոտայի թունելային մուտքը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանըքաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի տրանսպորտի, շինարարության և բարեկարգման վարչություններին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման ուղղությամբ:

Աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Վեոլիա ջուր» ընկերություններին էլ քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների վերագործարկման նախապատրաստական աշխատանքները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5108 | 0 | 0
Facebook