Զրուցակիցս www.forrights.am կայքի լրագրող Ռոզա Վարդանյանն է:
1.Առավոտը սկսում եմ…
-Մի կերպ անկողնուցս բաժանվելով
2.Չեմ սիրում, երբ…
-Անծանոթ հեռախոսահամարից զանգ եմ ստանում։
3.Կյանքը ձանձրալի է առանց…
-Իմ անՆորմալների
4.Երբ պարապ եմ լինում…
-Գրքերիս ու տետրերիս դարակը քանդում ու նորից եմ դասավորում. ամեն անգամ ինչ-որ մի իր առավել կարեւորելով ու առանձնացնելով։
5.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...
-Ջուր եմ խմում, բայց չգիտեմ՝ ավելի շատ ստամոքսի՞ս եմ խաբում, թե՞ ինձ (ծիծաղում է)
6.Ինչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-.թոք, սիրտ, քարաճիք ու խաշ
7.Ձեր առաջին հեռախոսը
-Motorola V3
8.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն…
-էն մոխրագույն արջուկներից ու ընդհանրապես՝ ոչ մի փափուկ խաղալիք (ծիծաղում է)
9.Ինչն եք համարում Ձեր երկրորդ տունը
-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Շենգավիթի կամ էլ Ավան եւ Նոր Նորքի դատարանը, երկուսն էլ իմն են (ծիծաղում է)
10.Դատ լուսաբանելու չեք գնա միայն ո՞ր դեպքում
-Եթե հիմքում չկա քրեական պատմություն
11.Ասա ինձ` չես կարող և ես …
-Նորից քեզ կապացուցեմ, որ դու սխալ ես
12.Թատրուն թե՞ կինո
-Միանշանակ թատրոն: Թատրոնը սեր է, մեծ ու մնայուն սեր: Ատում եմ ֆիլմերը:
13.Ո՞ր ներկայացումը կնայեիք ևս մեկ անգամ
- «Հրեշը լուսնի վրա»
14.Կյանքն ինձ համոզել է, որ…
-Հաղթում է նա, ով միշտ պայքարում է
15.Ես Ռոզա Վարդանյանն եմ, ես…
-Երբեք չեմ ամուսնանա ինձանից ցածրահասակ էակի հետ (ծիծաղում է)