Երևի շատերը համաձայնվեն, որ մեր` հայերիս բնորոշ գծերից մեկը մերձավորի հաջողություններով ոչ թե ուրախանալը, այլ տառապելն է:
Այդ մասին անգամ Թումանյանն է հիշատակել (և ոչ միայն): Ու դա մեր առաջընթացին միշտ էլ շատ է խանգարել: Իսկ երբ մեզանում մեկը հասնում է հաջողության, առավել հաճախ դա լինում է ոչ թե շնորհիվ մերձավորների, այլ չնայած նրանց առկայությանը: Հենց դրա հետ կապված էլ ցանկանում ենք պատմել ձեզ մի անեգդոտ:
Մի օր սատանան որոշում է գիտանականների ու կրոնավորների համար էքսուրսիա կազմակերպի դժողքում` ցույց տա ինչը ոնց է... Մի խոսքով, հրավիրում են ում կարում են... ու էդ ձև քայլում են դժողքով: Մոտենում են առաջին կաթսային. կաթսայի վրա մի 10 հատ 100 կիլոգրամանոց քարեր են, ամեն ինչ հաստ շղթաներով շղթայված, իսկ շղթաները 50-60 հատ կողպեքով իրար են ամրացված: Էքսկուրսիայի մասնակիցները զարմացած նայում են կաթսային ու հարցնում էքսկուրսավարին.
- Իսկ ինչի՞ համար է նման անվտանգությունը:
- Այստեղ հրեաներն են: Եթե հանկարծ դրանցից մեկը կարողանա դուրս պրծնել կաթսայից, հաստատ մնացածին էլ դուրս կհանի, պատասխանում է էքսկուրսավարը:
Մոտենում են երկրորդ կաթսային, որի վրա ընդամենը մի հատ ցուցանակ է` վրան գրված «դուրս չգալ»:
- Այստեղ գերմանացիներն են: Նրանց հետ շատ հեշտ է: Վահանակը կախում ես, իրենք էլ լուռ ու մունջ հետևում են գրվածին:
Մոտենում են երրորդ կաթսային, այստեղ ընդհանրապես ոչ մի բան չկա` ո'չ կողպեք, ո'չ կափարիչ, ո'չ ցուցանակ:
- Իսկ այս մեկի վրա ինչո՞ւ ոչինչ չկա: Սա պահեստայի՞ն կաթսա է, - հարցնում է էքսկուրսիայի մասնակիցներից մեկը:
- Ա՜հ, չէ:) ) Այստեղ հայերն են: Մենք նրանց համար չենք անհանգստանում: Եթե անգամ նրանցից մեկը հաջողացնի դուրս գալ, հաստատ մյուսները կքաշեն հետ:
… մի քիչ հրեա եղեք իրար հանդեպ ու երևի լավ կլինի:) )
Աղբյուրը` Psymag.am