Ծնվել է Բաքվում։ 1964-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970-ին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972–ին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սակակյանցին հեռացնում են համալսարանից: 1987-ին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2007-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։
Իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսյորը ինքը Ռոբերտ Սահակյանցն էր։ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։
Վախճանվել է 2009-ին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունիցհետո։