Ոմանց թվումա, թե առանց իրանց ներկայության մարդիկ պտի գլխներին մոխիր ածեն ու առանց ստորագրության՝ իրանց հեռանալու մասին նամակ թողնելու՝ կախվեն: Նման հիմար արտահայտություն անգամ իրանից մի բան ներկայացնողը չի համարձակվի ասել, քանի որ քաջ գիդի, որ սուրբ տեղը դատարկ չի մնում: Եթե մարդ իրա ներսում իրան ճանաչումա, բարձրաձայնելու կարիքը չի ունենա: Իսկ եթե չգիդի, թե ինքը ովա, ուրեմն սկզբնապես ինքնաճանաչման մեծ խնդիրներ ունի: Նա, ով իրա շրջապատի վերաբերմունքից չի հասկանում, թե ինչ աստիճանա գնահատված, հարգված, ուրեմն իրա ինքնագնահատականի հարցում պետքա մեղադրի բացառապես սեփական հասկացողությանը ու ընկալումներին: Մի խոսքով, եթե մարդ գոնե մոտավորապես ճանաչումա սեփական անձը, երբեք հիմարություն չի ունենա ասելու, թե առանց ինձ ի՞նչ եք անելու...