Loading...

Articles

Ճանաչենք մեր մեծերին

10:42, Saturday, 02 December, 2017
Ճանաչենք մեր մեծերին
     Մայրենիի 4-րդ դասարանի ինքնուրույն ընթերցանության դասի թեման էր «Ճանաչենք մեր մեծերին»: Դասվար Ն. Հովհաննիսյանը շատ լավ էր պատրաստվել դասին՝ ներկայացնելով յուրօրինակ կահավորանք. Հայաստանը խորհրդանշող նռնենին՝ իր ծանրացած պտուղներով, յուրաքանչյուր պտուղ՝ Հայաստան աշխարհի հանճարեղ ու ճանաչված զավակների պատկերներով, պատի թերթ յուրաքանչյուր ստեղծագործողի մասին, տեսաձայնասկավառակ: Խմբային մեթոդով ներկայացրին արվեստի տարբեր ճյուղեր՝ շրջայց կատարելով տարբեր արվեստագետների ցուցասրահներում: Աշակերտների կարդալու տեխնիկան, ասմունքելու ձիրքը, դերասանական խաղը և երգերի վարպետ կատարումները փաստում են դասվարի ստեղծագործ, հետևողական աշխատանքի մասին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6743 | 0 | 0
Facebook