Երգչուհի ԱԼԼԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այս անգամ հանրության դատին է ներկայացրել ոչ թե իր նոր երգն, այլ նոր ֆոտոշարքը: ԿԱՐԵՆ ՃԱՂԱՐՅԱՆԻ տեսախցիկի առաջ երգչուհին հայտնվել է «Սյունեցի» նորաձեւության տան հայկական տարազներով, իսկ ֆոտոշարքն անվանել են «Զանգեզուր»:
Ի դեպ, պարզվում է՝ այս ֆոտոշարքը Ա. Նավասարդյանի եւ «Սյունեցի» նորաձեւության տան հիմնադիր, հագուստի դիզայներ, մոդելավորող ԱՐՏՅՈՄ ՍՅՈՒՆԵՑՈՒ համագործակցության մեկնարկն է, քանի որ այսուհետ երգչուհին կլինի նորաձեւության տան գովազդային դեմքը: