Loading...

Articles

ՇԵՐԱՄ 160

15:29, Saturday, 30 September, 2017
ՇԵՐԱՄ 160
     Շնորհներ կան, որ տրված են միայն Եզակիներին: Հենց այդ Եզակիներից մեկի՝ Շերամի 160 ամյակին էր նվիրված մեր դպրոցի գրական երաժշտական ցերեկույթը: Շերամի երգերի կենդանի կատարումներով, երաժշտագետի ներկայացրած գեղեցիկ խոսքով, աշակերտների և մանկավարժների պատմած հուշերով էր ողողված դահլիճը: Արդեն ավանդույթ է դարձել դպրոցում հոբելյանական ցերեկույթները նշել կենդանի երաժշտությամբ: Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը՝ երգիչ Մուրադ Մալխասյանի գլխավորությամբ, երգիչներ՝ Կարեն Մայիլյանի, Նվարդ Հարությունյանի և Ասյա Երեմյանի անկրկնելի կատարումներով զարդարեցին ցերեկույթը: Նպատակը մեկն էր՝ սովորելով սովորեցնել: Եվ քանի որ հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր, հրավիրված բոլոր տատիկ-պապիկներին շնորհավորեցին դպրոցի աշակերտները, մանկավարժները, երգիչները:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4815 | 0 | 0
Facebook