Loading...

Articles

Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է դերասանական կարիերայում դադար վերցնելու մասին

16:34, Sunday, 17 September, 2017
Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է դերասանական կարիերայում դադար վերցնելու մասին
     Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է դերասանական կարիերայում դադար վերցնելու մասին, հայտնում է CBS News-ը: Լոուրենսը 2010 թվականից ի վեր նկարահանվել է տարեկան առնվազն մեկ ֆիլմում, նշում է լրատվամիջոցը: «Today» հեռուստաշոուի ժամանակ հաղորդավարի հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում ընդմիջում վերցնել՝ Լոուրենսը պատասխանել է. «Ես վերցնում եմ: Ոչինչ չունեմ նախատեսած առաջիկա երկու տարիների համար»: Հաղորդավարն անակնկալի գալով դերասանուհու պատասխանից՝ հարցրել է նրան, թե ինչով է այդ ընթացքում զբաղվելու, ինչին Լոուրենսը պատասխանել է, որ դեռ չի մտածել այդ մասին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4896 | 0 | 0
Facebook