Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան (78: 92) խաղից հետո մեր հավաքականի առաջատար խաղացող Արկադի Մկրտիչյանն ամփոփել է մեր թիմի խաղը:
«Մենք ժամանել էինք հաղթանակի նպատակով։ Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից հետո մարզիչը շատ լավ էր տրամադրել մեզ խաղին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք պաշտպանությունում և դա տվեց իր արդյունքը: Առաջին քառորդն ավելի բարդ ստացվեց, քան մյուսները, սակայն, կարևորը՝ հաղթանակ տոնեցինք և ավելի մոտեցանք մեր նպատակին», - նշել է բասկետբոլիստը: