Loading...

Articles

Եթե անգամ չես կարող օգնել, տարածիʹր, օգնողներ ու բարի մարդիկ կլինեն հաստատ

Օգնենք
Spokesperson:
Օգնենք
12:45, Thursday, 13 July, 2017
Եթե անգամ չես կարող օգնել, տարածիʹր, օգնողներ ու բարի մարդիկ կլինեն հաստատ

Վալերի Բեգլարյանը ծնվել է 2003 թվականին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, բնակվում են Երևանում՝ Վերին Շենգավիթ թաղամասում: Տղայի մոտ նորմալ զարգացումով աճ է եղել, սակայն 10 տարեկանում ճոճանակից ընկել է և դա էլ պատճառ է դարձել ձևավորվող հիվանդությանը՝ սկոլիոզին: Մայրը դիմել է տեղամասային բժշկին, ոչինչ չեն ախտորոշել, ուղարկել են մերսումների և այդպես մեկուկես տարի տղային աննպատակ մերսումների են ենթարկել՝ առողջական լուրջ խնդրի առաջ կագնեցնելով: Եվ միայն դպրոցում, երբ աշակերտներին բժշկական հետազոտության են ենթարկել, Վալերիի մայրիկին ահազանգել են, որ որդին լուրջ ողնաշարային խնդիր ունի: Մայրը դիմել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է նրա հիվանդությունը՝ ողնաշարի կրծքային հատվածի բնածին սկոլիոզ, առկա է հենաշարժողական ֆունկցիայի խանգարում: Էրեբունի ԲԿ-ում մասնագետի հետազոտման արդյունքում պարզվել է, որ Վալերիի մոտ առկա է աջակողմյան իդիոպատիկ կրծքային սկոլիոզ 4-րդ աստիճանի, ցուցված է երկէտապանի վիրահատություն՝ վիրահատության արժեքն է 610 000դրամ, իսկ անհրաժեշտ իմպլանտների արժեքը 3 000 000 դրամ, ընդհանուր նրան անհրաժեշտ է 3 610 000 դրամ, որպեսզի, ինչպես բժիշկն է նշել, լիովին առողջանա:

Սիրելի հայրենակիցներ, ընտանիիքը սոցիալապես ապրում է ծանր պայմաններում, հայրը նրանց լքել է, տանը կա ևս մեկ փոքրիկ՝12տարեկան քույրը և 2-րդ կարգի հաշմանդամ տատը: Մայրը այլևս չի կարողանում հոգալ որդու բուժական ծախսերը և խնդրանքով դիմում է ողջ հայությանը օգնել որդու հրատապ վիրահատությունն իրականացնելու խնդրում:
     ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ում Մարուսյա Մարտիրոսյանի անունով բացվել է հաշվեհամար, որին կարող եք փոխանցում կատարել բոլոր արժույթներով՝
    
     2470051018180000
    
SWIFT Code: ASHBAM22
    
    

Մայրիկի՝ Մարուսյայի հեռախոսահամարն է՝ +37494 212 936:
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4585 | 0 | 0
Facebook