Loading...

Articles

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

14:25, Friday, 30 June, 2017
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ֆեյսբուքում ժողովրդի ապստամբելու, կամ իշխանափոխության վերաբերյալ հարցեր քննարկողները հոգեկան հիվանդներ են: Նրանց նույնիսկ պետա - իշխանական ուժային ծառայությունները բերման ենթարկելուց հետո դատական պատասխանատվության չեն ենթարկի: Կտանեն հոգեբուժարան ու կփորձեն բժշկել:

Մի պահ մտածեք. մա՞րդ էլ էնքան հիմար ըլնի, որ ֆեյսբուքում բաց կերպով քննարկի ու նույնիսկ պայմանավորվի ապստամբական շարժում սկսելու հնարավորությունների, հավաքների տեղի, հեռանկարների ու անգամ՝ իրավունքների մասին: ԱԱԾ կոչվածը անկասկած հետևումա նման հրապարակումներին, էդ իրա ֆունկցիանա ու գիդի անուն, ազգանուն, հայրանունով տվյալ քննարկող մարդու հասցեն, գտնվելու տեղը, բայց քայլեր չի ձեռնարկում: Ուրեմն համոզվածա, որ նմաններին դատ չի հասնում, քանի որ անմեղսունակ են ու նմաններին հաշվառումա որպես հոգեկան հիվանդների: Առարկողը կասի, որ եթե հաշվառում են, ուրեմն՝ լուրջ են ընդունում: Իսկ ես կասեմ, որ իրանց ընդունում են ընդամենը որպես լուրջ հիվանդների ու հաշվառում են, որ անարդարություն չլնի, հիվանդ մարդ չդատվի, այլ դատվի իսկականից իրանից որևէ բան՝ վտանգ ներկայացնողը:

Հետո էլ ոմանք ասում են, թե հայերի հետ լուրջ չեն վերաբերվում օտարները: Նման համատարած ավանակության հետ ի՞նչ լուրջ հարաբերություններ կարելիյա հաստատել կամ սկսել: Էդ ավանակությունը իրանց մի շաբաթվա անցյալը ըսկի չեն կարում ճիշտ հիշեն, ուր մնաց թե հասկանան, թե ինչ ուժերի հետ են գործ ունեցել ու ինչ ուժերի հետ են բախվելու ապագայում:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     30.06.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7834 | 0 | 0
Facebook