Loading...

Articles

Ստեղծվեց «Հայորդի» պատանի լրագրողների ակումբը .«Հայորդի» ամսաթերթ

18:42, Wednesday, 21 June, 2017
Ստեղծվեց «Հայորդի» պատանի լրագրողների ակումբը .«Հայորդի» ամսաթերթ

Եվս մեկ օր ու ևս մեկ կարևոր իրադարձություն:

Փետրվարի 17-ին Ներքին Դվինի սբ. Հարություն եկեղեցում կազմավորվեց «Հայորդի» պատանի լրագրողների ակումբը, որի հիմնադիր անդամներն են` Անուշ Ասլանյանը, Լարիսա Ղազարյանը, Հասմիկ Փիլոյանը, Մանե Հակոբյանը, Մարիա Առաքելյանը, Ռուզաննա Կիրակոսյանը և Վարդան Գեղամյանը:

Նրանք կլուսաբանեն համայնքում և թեմում կատարվող նշանակալից հոգևոր, մշակութային միջոցառումները:

Համայնքի հոգևոր հովիվ տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը, օրհնելով նորաստեղծ խմբակի անդամներին, մաղթեց նրանց արդյունավոր գործունեություն` ի նպաստ թերթի ընթերցող հայորդիների հոգևոր կյանքի զորացման, բարոյական նկարագրի հղկման, ազգային ու հայրենասիրական ոգու պահպանման:

Նրանց առջև տեր հայրը առաջին խնդիրը դրեց` ակնարկ-դիմանկարներ պատրաստել Արցախյան գոյամարտի բովով անցած մեր ազատամարտիկների մասին:

Մենք` լրագրողական ակումբի պատանիներս, արդեն հասցրել ենք մի շարք ակնարկներ գրել, որոնք թերթի ինչպես այս, այնպես էլ առաջիկա համարներում մեր սիրելի բաժանորդները ընթերցելու հնարավորություն կունենան:

Մենք լեցուն ենք ստեղծագործական ավյունով, ինչի արգասիքը շուտով առիթ կունենաք ինքներդ տեսնել «Հայորդի» թերթի էջերում:


    

Մանե ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայորդի» լրագրողների ակումբ
    
    
     «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 2, փետր 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1959 | 0 | 0
Facebook