Loading...

Articles

Այժմ հերթը նորաձևությանն է...

Art Fest
Author:
Art Fest
00:34, Saturday, 17 June, 2017
Այժմ հերթը նորաձևությանն է...
     «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի բուռն ընթացքը շարունակվում է: Այժմ հերթը նորաձևությանն է:
    
     Հունիսի 16-ին՝ ժամը 18: 00-ին, «Մեգերյան կարպետ» սրահում (Մադոյան 9) կանցկացվի նորաձևության ցուցադրություն: Կցուցադրվեն փառատոնի մասնակիցների ներկայացրած հավաքածուներն ու զգեստները, իսկ լավագույններին կորոշի ժյուրին:
    
     Հագուստի մոդելավորման ոլորտի ժյուրիի անդամներն են դիզայներ, Դիզայներների միջազգային միության անդամ Արամ Նիկոլյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, դիզայներ, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը և դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը (Շվեդիա):
     Ցուցադրությանը ներկա են լինելու նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր:
     Մուտքն ազատ է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3429 | 0 | 0
Facebook