Loading...

Articles

Մեսրոպյան ծիլեր

10:11, Wednesday, 24 May, 2017
Մեսրոպյան ծիլեր
     Մայիսի 19-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ 1ա դասարանի տարեվերջյան միջոցառումը «Մեսրոպյան ծիլեր» խորագրով (դասվար՝ Գ. Հունանյան): Երեխաները «Բարև այբբենարան» երգի երաժշտության ներքո բարձրացան գեղեցիկ զարդարված բեմ:
     Աշակերտները գեղեցիկ արտասանությամբ գովեցին առաջին հայ ուսուցչին և մայրերին: Նրանք բեմականացման միջոցով արջուկին սիրել տվեցին գիրքը: Աշակերտները ցանկացան պատերազմը ընդմիշտ վերանա և ուրախ անցնի իրենց մանկությունը:
     Միջոցառումը համեմված էր փոքրիկների անզուգական երգով ու ասմունքով:
     Տնօրեն Կարինե Հովակիմյանը ողջունեց և ցանկացավ բոլորի ընտանիքներին և աշխարհին խաղաղություն, համերաշխություն, առողջություն և բարի ապագա:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4826 | 0 | 0
Facebook