Loading...

Articles

Օտարությունը հայրենիք չի´ դառնա

10:09, Wednesday, 24 May, 2017
Օտարությունը հայրենիք չի´ դառնա
     Մայիսի 16-ին 3ա դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում՝ «Օտարությունը հայրենիք չի´ դառնա» խորագրով (դասվար` Մ. Գրիգորյան):
     Միջոցառումը սկսվեց Խորեն Աբրահամյանի «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության արտասանությամբ:
     Միջոցառումն անցավ հայրենասիրական ջերմ մթնոլորտում: Աշակերտներն արտասանում էին մեծ ոգևորությամբ և խրոխտ կատարում հայրենասիրական երգեր: Աղջիկները հիացրին իրենց նազանի պարով, տղաները մեծարում էին մեր մեծերին և խոստանում միշտ հայ մնալ, անաղարտ պահել մայրենին:
     Ասվեցին մաղթանքներ առ Աստված և խոստացան՝ օտարությունը հայրենիք չի դառնա:
     Վերջում հնչեցին տնօրեն Կարինե Հովակիմյանի ջերմ գովեստի խոսքերը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3915 | 0 | 0
Facebook