Loading...

Articles

«Հավերժ կանգուն ի´մ Հայաստան»

14:26, Tuesday, 25 April, 2017
«Հավերժ կանգուն ի´մ Հայաստան»
     Ապրիլի 21-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ «Հավերժ կանգուն ի´մ Հայաստան» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 4ա դասարանի աշակերտները, կազմակերպիչն էր դասվար Մարգարիտ Միսակյանը:
     Միջոցառումը սկսվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար զոհված նահատակների:
     Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական շնչով: Աշակերտները ներկայացրեցին Հայաստանի անցյալը, ներկան և վառ ապագան: Ցուցադրեցին բամականացում պանդխտության թեմայով, որի շրջանակներում երեխաները եկան այն համոզման, որ օտար երկիրը հայրենիք չի դառնա: «Մի´ լքեք մեր հայրենիքը»:
     Աշակերտներն իրենց ելույթն ավարտեցին հետևյալ խոսքերով. «Մենք ենք Նոյի կերտած այս օրրանը՝ հավերժ կանգուն Հայաստանը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4935 | 0 | 0
Facebook