Loading...

Articles

ՀՐԱՇՔ ԳԱՐՈՒՆ

12:36, Wednesday, 19 April, 2017
ՀՐԱՇՔ ԳԱՐՈՒՆ

Գարնանային զարթոնք, անթիվ շողեր, թարմություն, ջերմություն, վայելքներ ու հաճելի պահեր. ահա այն ամենը, ինչ ցերեկույթի միջոցով իրենց հյուրերին փոխանցեցին Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2 Ա դասարանի աշակերտները:

Դասվար Հերմինե Մուրադյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հրաշք Գարուն» միջոցառման ընթացքում երեխաները գովերգեցին գարունն ու տվեցին գարնան գեղեցիկ նկարագիրը: Երկրորդ դասարանցիներն իրենց ասմունքով, երգ ու պարով մի պահ կտրեցին բոլոր ներկաներին առօրյա հոգսերից ու տարան հեքիաթային ծաղիկների ու գույների մի աշխարհ, որտեղ իշխում էր սերն ու խաղաղությունը: Երեխաները խոսեցին հայոց եռագույնի մասին ու ներկայացրին կարմիրի, կապույտի և ծիրանագույնի խորհուրդը, որից հետո հնչեց Հայաստանի օրհներգը:

Միջոցառմանը ներկա կանանց իր շնորհավորանքերն ու բարեմաղթանքներն ուղղեց դասվար Հերմինե Մուրադյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց տնօրինությանն ու դասավանդող ուսուցիչներին դպրոցում կրթական մակարդակը բարձր պահելու համար և իր դասարանի ծնողներին՝ ցանկացած հարցում իր կողքին լինելու և աջակցելու համար:

Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը շնորհալկալություն հայտնեց դասվարին կատարված աշխատանքի համար:

Ներկաները ցերեկույթից հեռացան բարձր տրամադրությամբ՝ իրենց հետ տանելով ջերմություն՝ արևից, խաղաղություն՝ ջինջ երկնքից ու սեր՝ գարնան շնչից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4588 | 0 | 0
Facebook