Loading...

Articles

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ, ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ

11:57, Wednesday, 12 April, 2017
ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ, ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ

2017 թ. մարտի 24-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 7 Բ դասարանում /ուսուցիչ՝ Ս. Մաքթաղյան/ անցկացվեց բաց դաս «Գորգագործության համար անհրաժեշտ նյութեր, գործիքներ և սարքեր» թեմայով:

Դասի սկզբում ուսուցիչը ներկայացրեց ամենահին գորգը՝ Պազիրիկը: Խոսեց Եռախորան գորգի ծագման և թվագրման մասին: Աշակերտները ներկայացրեցին աշխատանքային գործիքները և ցուցադրեցին, թե ինչպես են բուրդ գզում սանդերքով և թել մանում իլիկով:

Դասի ընթացքում հնչեցին երգեր և բանաստեղծություններ, իսկ աղջիկների հեզաճկուն պարը հիացրեց հանդիսատեսին: Այնուհետև ուսուցիչը հակիրճ դասախոսության միջոցով ներկայացրեց հանքային, բուսական և կենդանական ներկանյութերը: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեց որդան կարմիր ներկանյութին:

Դասն ամփոփվեց ԳՈՒՍ մեթոդով և խաչբառի լուծմամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5081 | 0 | 0
Facebook