Loading...

Articles

Լայանայի դստեր 2-ամյակի անակնկալները :)

12:42, Tuesday, 21 March, 2017
Լայանայի դստեր 2-ամյակի անակնկալները :)
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Լայանայի դուստրը` Էլինան, դարձել է 2 տարեկան: Փոքրիկի տարեդարձը ծնողները մեկ օր ուշացումով են նշել՝ մանկական ժամանցի վայրերից մեկում գունեղ տոն կազմակերպելով: Երգչուհին առաջինը BRAVO.am-ին է տրամադրել օրվա լուսանկարները, նաեւ հայտնել է, որ ցերեկույթը հետաձգելու պատճառն աշխատանքային զբաղվածությունն էր:
     Պարզվում է՝ Էլինան իրեն շատ լավ է զգացել հատկապես բեմահարթակին. «Հատկանշական էր, որ սրճարան մտնելուն պես աղջիկս բեմ բարձրացավ եւ չէր ցանկանում իջնել: Գուցե իրականում չէր էլ գիտակցում` ինչ տեղ է, բայց նրան ձգում էր բեմը: Բոլորը կատակում էին՝ տեսնես ում է նման:): Շատ ակտիվ էր, իսկ երբ իր համար երգում էի, շատ ուշադիր լսում էր. ինձ առաջին անգամ բեմում երգելիս տեսավ եւ փորձում էր վերցնել բարձրախոսը»:
     Մայր եւ դուստր ծննդյան տոնի համար միանման զգեստ էին ընտրել. «Մեր կերպարների, իմ դիմահարդարման եւ քաղցր սեղանի համար շնորհակալ եմ քրոջս` Լիանա Մելքոնյանին՝ միշտ մեր կողքին լինելու եւ իր խորհուրդներով օգնելու համար», -պատմել է Լայանան եւ հավելել, որ խնջույքի քաղցրավենիքը պատրաստել էր սկեսուրը, եւ հյուրասիրությունից օգտվել են ոչ միայն իրենց հյուրերը, այլեւ կենտրոնի մյուս հաճախորդները:
     Աղջնակի տորթի մոմերը փչելիս երգչուհին եւ ամուսինը՝ Ռոլանդ Պողոսյանը, տարբեր երազանքներ են մտապահել, որոնք, իհարկե, վերաբերում են իրենց ընտանիքին:):
    
     Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
     Լուսանկարները տրամադրել է Լայանան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5863 | 0 | 0
Facebook