Loading...

Articles

Ինչպես է Սուսաննա Պետրոսյանը հղիության լուրը հայտնել ամուսնուն :)

12:52, Friday, 10 March, 2017
Ինչպես է Սուսաննա Պետրոսյանը հղիության լուրը հայտնել ամուսնուն :)
     Սուսաննա Պետրոսյանը շուտով կմայրանա: Վերջին շրջանում Չինաստանում բնակվող երգչուհին իր գեղեցիկ կարգավիճակի մասին բացառիկ կարգով խոսել է BRAVO.am-ի հետ՝ տեղեկացնելով, որ վերադարձել են Երեւան, որպեսզի առաջնեկը լույս աշխարհ գա հայրենիքում:
     Նա հղիության վերջին շրջանում է. «Փառք Աստծո, ամեն բան կարգին է, ես էլ շատ երջանիկ եմ: Ամուսնուս հետ այս ուրախ լուրով եկել ենք Հայաստան եւ կմնանք մինչեւ բալիկի ծնունդը»:
     Սուսաննան խոստովանել է, որ անբացատրելի ապրումներ է ունեցել՝ իմանալով, որ պատրաստվում է երեխա ունենալ. «Չանչուն քաղաքում էինք: Շատ ցանկալի պահ էր, ամբողջ հոգիս տակնուվրա եղավ այդ ժամանակ: Եթե նախկինում մտածում էի՝ շատ կարեւոր քայլ է, հիմա մտածում եմ` խորապես չէի հասկանում, թե դա ինչ է: Այժմ գիտեմ, որ կյանքս լիովին փոխվելու է, շատ մեծ պատասխանատվության առջեւ եմ կանգնելու. մի փոքրիկ էակ կծնվի, ով մեզնից առավել պետք է լինի»:
     Երգչուհին պատմել է նաեւ, թե ինչպես է ամուսնուն հայտնել ուրախալի լուրը. «Նամակ էի գրել նրան: Չեմ ուզում մանրամասնել, բայց անփոխարինելի մի քանի ակնթարթ էր: Երբեւէ չեմ մոռանա սիրելիիս արձագանքը, երբ կարդում էր նամակը»:
    
     Ապագա ծնողներն արդեն պարզել են երեխայի սեռը, սակայն դեռ չեն շտապում բարձրաձայնել. «Անգամ անունը դեռ չենք որոշել, բայց սկսել ենք գնումներ անել», -ասել է երգչուհին եւ հավելել. «Այս շրջանում փորձում եմ ակտիվ լինել, ինչու չէ, համերգի մասնակցել: Փորձում եմ կիսատ թողած աշխատանքներս ավարտել, որովհետեւ հետո ավելի դժվար կլինի. իմ կյանքում ավելի կարեւոր զբաղմունք կլինի»:
    
     Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
     Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4355 | 0 | 0
Facebook