Loading...

Articles

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ կուղղարկի ՀՀ նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին

Mihran
Author:
Mihran
21:05, Saturday, 02 March, 2013
Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ կուղղարկի ՀՀ նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին
     Վաղը առավոտյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ կուղարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կառաջարկի նրանց մարտի 5-ին՝ ժամը 17.00-ին գալ Ազատության հրապարակ:
    
     «Մարտի 5-ին՝ 12.00-ին, ով ցանկանում է, կարող է գալ Եռաբլուր՝ սպարապետի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու: Նույն օրը՝ ժամը 5.00-ին, Ազատության հրապարակում մենք մեր պատասխանը պետք է տանք ժողովրդին», -հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
    
     «Վախը, ցավը տառապանքը հանված է: Մեր ժողովուրդը միասնական է: Վաղը չէ մյուս օրը աշխարհի տարբեր մասերում լինելու են հանրահավաքներ՝ հանուն մեր հայրենիքի: Կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանը: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը կարգի հրավիրեց մեր երկիրը», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
    
     Աղբյուր՝ http://shamshyan.com/arm/WUIvFcda4t.html
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3758 | 0 | 0
Facebook