Loading...

Articles

Վստահաբար կարելի է խոսել ձևավորվող միասնական հզոր դաշինքի մասին

19:28, Monday, 23 January, 2017
Վստահաբար կարելի է խոսել ձևավորվող միասնական հզոր դաշինքի մասին

Եղավ այն ինչի մասին տևական ժամանակ խոսում էր ԱԻՄ առաջնորդ հարգարժան Պարույր Հայրիկյանը և ինչին ձգտում էր ԱԻՄ –ը: Այս պահի դրությամբ վստահաբար կարելի է խոսել ձևավորվող միասնական հզոր դաշինքի մասին, որը ձնահոսքի պես թափ է հավաքում: Ներկա պահին զուգահեռաբար ձևավորվում է մի քանի դաշինք: Թեև հեռու չէ այն օրը երբ այդ դաշինքները ևս միավորվեն և այդ ժամանակ ժողովուրդի ձայնը լսելի կլինի: Իշխանությունները ամեն կերպ կփորձեն խոչնդոտել դաշինքների միավորմանը օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները: Կհաջողվի՞ նրանց կոտրել համաժողովրդական հզոր ալիքը, հազիվ թե:

Այս պահի դրությամբ վստահաբար կարելի է ասել և զորակցություն հայտնել ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ, ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔԵԱՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ ԵՒ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ - ի կողմից ստեղծված հզոր դաշինքին: Դաշինքը այսքանով չի սահմանափակվում և ընդլայնվելու հնարավորություն և կարողություն ունի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4588 | 0 | 0
Facebook